ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի ժողովրդի քվեով, ուստի նրան կարող է հեռացնել միայն ժողովուրդը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ՔՊ–ի անունից հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նշենք, որ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեծ հանրահավաք էր անցկացրել Հանարապետության հրապարակում։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ էր տվել հրաժարական տալու համար, որը տեղի չունեցավ։
«ՀՀ լեգիտիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի կարելի հեռացնել Ռոբերտ Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով։ Երբ որ ժողովուրդը կցանկանա ՀՀ–ում իշխանություն փոխել , ժողովուրդը իշխանություն կփոխի, բայց ժողովրդին երբեք չի կարելի նույնականացնել սերժաքոչարյանական բանդաների հետ»,–ասաց Ալեքսանյանը։
Նա նշեց, որ իր ասած չի վերաբերում Հանրապետության հրապարակում հավաքված բոլոր քաղաքացիներին։