Երևանի եկեղեցիներից մեկի բակում նորածին է հայտնաբերվել

Նորածին
Փոքրիկին հայտնաբերել է եկեղեցու այգեպանը։
Sputnik
ԵՐԵՎԱն, 9 մայիսի – Sputnik. Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում գործող Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում 5 օրական երեխա է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` մայիսի 8-ին` ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժինն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել:
Փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել:
Ոստիկանները մեկնել են Մարիամ Հ.-ի տուն և նորածնին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում