ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում լքված և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 5 օրական երեխայի կյանքին վտանգ չի սպառում։ Տեղեկությունը հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երեխան բուժկենտրոն է տեղափոխել ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ։
«Երեխայի վիճակը գնահատվում է կայուն, վնասվածքներ ու պաթոլոգիական խնդիրներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հոգատար անձնակազմը իրականացնում է մասնագիտական ու հումանիտար բոլոր քայլերը (կերակրում, խնամք), մինչև նորածնի հետագա խնամքի կազմակերպումը»,–նշված է հաղորդագրությանը մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։