Նիկոլ Փաշինյա՛ն, 1 ժամ ժամանակ ունես հրաժարական տալու․Բագրատ Սրբազան

Sputnik
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդող Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ 1 ժամ ժամանակ է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նա հրաժական տա։
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները, ովքեր մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից քայլերթով շարժվել էին դեպի Երևան, այսօր հասան Հանրապետության հրապարակ։
«Հիմա ժամը 19։40 է։ Առաջին անգամ եմ անունը տալիս` Նիկոլ Փաշինյա՛ն, 1 ժամ ժամանակ ունես հրաժարական տալու։ Ես պատրաստ եմ այս 1 ժամում հանդիպել և քննարկել հեռանալու մասին բոլոր պայմանները։ Դուք Հայաստանում այլևս որևէ իշխանություն չունեք։ Ձեր հրաժարականով դուք կվերադարձնեք այս ժողովրդին ՀՀ եռատոնը, որը գողացել եք»,-հայտարարեց Բագրատ սրբազանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն են միացել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Արբահամյանը, հասարակական ու քաղաքական գործիչներ, տարբեր միություններ ու կազմակերպություններ։