այս հաղթանակն ու դրա հիշողությունը մեր երկրների, ժողովուրդների միջև հարաբերությունների կարևոր բաղադրիչ է․Կոպիրկին

Sputnik
«Ովքեր չեն հիշում իրենց պատմությունն ու պատմության տված դասերը, լուրջ ռիսկի են դիմում․ պատմությունը խիստ պատժում է նրանց, ովքեր արհամարհում են այդ դասերը»,-Երևանի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Սա խորհրդային ժողովուրդների միասնական մեծ տոնն է, բացառիկ խիզախություն։ Կարծում եմ՝ չենք չափազանցնում, երբ ասում ենք, որ մարդկությունը փրկվեց սարսափելի չարիքից։ Սա խիզախություն է, զոհաբերություն, և դա չի կարող մոռացվել»,-շեշտել է դեսպան Կոպիրկինը։
Դիվանագետի խոսքով՝ այս հաղթանակն ու դրա հիշողությունը մեր երկրների, ժողովուրդների միջև հարաբերությունների կարևոր բաղադրիչ է, սա մեր ընդհանուր պատմությունն է, ընդհանուր հերոսությունը, որը միավորում է և ապագայում էլ միավորելու է մեր ժողովուրդներին։