Միջպետական ճանապարհը փակելը լավ բան չէ, որովհետև դա ՀՀ տնտեսության զարգացման դեմ է․Արշակյան

Sputnik
«Փողոց փակելը, աղմկելը և ակցիաներ անելը խոսքը տեղ հասցնելու ձև չէ»,-«Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողություններին։
«Ես համարում եմ, որ միջպետական ճանապարհը փակելը լավ բան չէ, որովհետև դա ՀՀ տնտեսության զարգացման դեմ է, որովհետև օրինական ընտրված իշխանությունների դեմ է»,-հստակեցրել է Արշակյանը։