Կարկուտը գրեթե բոլոր մարզերում վնասել է պտուղ-բանջարեղենը։

Sputnik
Անցած շաբաթվա ընթացքում ու երեկ Հայաստանի տարբեր հատվածներում եղանակը տեղումնառատ էր։ Մի քանի մարզերում երեկ երեկ կարկուտ է տեղացել, Ջերմուկում և Հանրապետության բարձրադիր այլ գոտիներում ձյուն։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ ունի տվյալներ տարբեր մարզերից, թե ինչ վնասներ է հասցրել կարկուտը պտուղ բանջարեղենին։
«Կարկուտը գրեթե բոլոր մարզերում վնասել է պտուղ-բանջարեղենը։ Գյուղացիները դժգոհում են, որ ծախսերի պահովագրութուն չկա ծիրանի, խաղողի և տարբեր մշակաբույսերի համար»,-նշում է Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։
Ըստ Աշոտ Հարությունյանի` վնասները մեծ են։ Ի դեպ, նախորդ տարի ևս ապրիլ-մայիս ամիսներին տեղացած կարկուտը մեծ վնաս էր հասցրել գյուղացուն։