Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Ճանապարհը մայիսի 7-ից փակ էր բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին երթևեկությունը վերականգնվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նշենք, որ ճանապարհը մայիսի 7-ից փակ էր բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար»,– ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ի առավոտյան Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին շուրջ 800 հայկական բեռնատար էր սպասում իր հերթին։ Մոտ 400-ը ՀՀ–ՌԴ ուղղությամբ ճանապարհին էին, նույնքան էլ` հակառակ ուղղությամբ։