Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Սլովակիայի վարչապետը հիասթափվել է ԵՄ–ից

Ռոբերտ Ֆիցո
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Սլովակիան երբեք չի համաձայնի, որ սլովակ զինվորը մտնի Ուկրաինայի տարածք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Եվրամիությանը քննադատել է ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված նախաձեռնությունների բացակայության համար՝ հիասթափություն հայտնելով միավորման քաղաքականությունից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Եվրամիությունն առաջացել է որպես խաղաղ նախագիծ, ես հիասթափված եմ, որ այն չի կարող չէ իմաստալից խաղաղ ծրագիր առաջարկել հակամարտության համար, որն այժմ ընթանում է Ուկրաինայում», – ասել է Ֆիցոն:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Սլովակիան երբեք չի համաձայնի, որ սլովակ զինվորը մտնի Ուկրաինայի տարածք:
Ավելի վաղ Ֆիցոն նաև հայտարարել էր, որ Սլովակիան մտադիր չէ իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա, քանի որ ոչ մի ընդհանուր բան չունի զինված հակամարտության հետ: