ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Ռուսական զորքերը հատուկ գործողության գոտում ազատագրել են ևս երկու բնակավայր։ Այսպես, Խարկովի մարզում հսկողության տակ է վերցվել Կիսլովկան, իսկ ԴԺՀ-ում՝ Նովոկալինովոն, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Այնտեղ նաև նշել են, որ խմբավորման ստորաբաժանումները հետ են մղել ազգային գվարդիայի 31-րդ բրիգադի գրոհային խմբերի երկու հակագրոհները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գրիգորովկա և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստելմախովկա բնակավայրերի շրջաններում:
«Հակառակորդը կորցրել է մինչև 55 զինծառայող և երկու 122 մմ-անոց Դ-30 հաուբից»,-հավելել են նախարարությունից:
ՌԴ զինված ուժերը նաև ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի 132-րդ մեքենայացված, 68-րդ եգերական բրիգադի կազմավորումները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Լենինսկոյե և Ումանսկոյե բնակավայրերի շրջանում:
Խմբավորման ստորաբաժանումները հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի 24-րդ, 47-րդ, 100-րդ մեքենայացված, 59-րդ մոտոհրաձգային, 25-րդ օդադեսանտային, 142-րդ հետևակային բրիգադների և 78-րդ առանձին դեսանտագրոհային գնդի գրոհային խմբերի 11 հակագրոհները Շումի, Նովգորոդ, Վոդյանոյե, Սոլովևո, Սեմյոնովկա, Պերվոմայսկոյե և Նեթայլովո բնակավայրերի շրջաններում: