ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Մոսկվայում Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հանդիպումը: