Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են երկրից արտաքսել ՌԴ ռազմական կցորդին

Մոսկվան արդեն համարժեք պատասխան է խոստացել պաշտոնական Լոնդոնի գործողություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Բրիտանական իշխանությունները մտադիր են երկրից արտաքսել Լոնդոնում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Ջեյմս Քլեվերլին ՝ ռուս դիվանագետին անվանելով «ռազմական հետախուզության չհայտարարված սպա», հաղորդում է Reuters-ը։
Բացի այդ, Մեծ Բրիտանիան դիվանագիտական կարգավիճակից կզրկի Ռուսաստանի Դաշնության սեփականություն հանդիսացող անշարժ գույքի որոշ օբյեկտներ:
Սահմանափակումներ են մտցվում նաև ռուսական կողմին դիվանագիտական վիզաների տրամադրման հարցում։
Ռուսական կողմն արդեն արձագանքել է Լոնդոնի որոշմանը։ Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Մոսկվան մտադիր է համարժեք պատասխան տալ։