Առավոտյան առողջարանային քաղաքն արթնացավ ձյան բարակ շերտով ծածկված։ Ջերմուկի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող պաշտոնական հարթակը՝ «Visit Jermuk»-ը, Sputnik Արմենիային վաղ առավոտյան լուսանկարներ է ուղարկել։
Դրանցում քաղաքի տարբեր հայտնի հատվածներն են՝ մի քիչ սպիտակած ու առանձնահատուկ գարնանաձնաթաթախ հմայք ստացած։