Իսրայելի բանակը հայտնել Է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման ղեկավարի ոչնչացման մասին

Իսրայելական տանկ. Արխիվային լուսանկար
Վերջին տարիներին Ահմեդ Ալին մասնակցել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման նախագծերի կառավարմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի-Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազա քաղաքում ՀԱՄԱՍ շարժման ռազմածովային ստորաբաժանման հրամանատար Ահմեդ Ալիի ոչնչացման մասին՝ իսրայելական ընդհանուր անվտանգության ծառայության հետ գործողությունների արդյունքում:
Նշվում է, որ վերջին տարիների ընթացքում Ահմեդ Ալին մասնակցել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման նախագծերի կառավարմանը, իսկ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելի հետ զինված դիմակայության ժամանակ պատասխանատու է եղել անկլավում տեղակայված իսրայելական տարածքի և ՑԱԽԱԼ-ի ցամաքային զորքերի վրա հարձակումների համար։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Գազայի հատվածում սով է սկսվել. ՄԱԿ-ի ներկայացուցիչ