ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել 599 745 զբոսաշրջիկ, ինչը 29 875-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին են վկայում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալները։
Միայն ապրիլին մեր երկիր է այցելել 163 970 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա ցուցանիշին զիջում է 15 669-ով։
2023 թվականի ապրիլին զբոսաշրջային այցելությունների թիվը 179 639 էր։ 2024 թ․ ապրիլին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):