ՀԱՄԱՍ–ը մերժել է գրասենյակը Կատարից Անկարա տեղափոխելու առաջարկը. աղբյուր

Շարժման ղեկավարությունը չի քննարկել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ընտանիքներին Թուրքիա տեղափոխելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է շարժման քաղաքական գրասենյակը Դոհայից Անկարա տեղափոխելու Թուրքիայի առաջարկը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է շարժմանը մոտ կանգնած աղբյուրը։

«Անկարան ապրիլի 20-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին առաջարկել է շարժման գրասենյակը տեղափոխել Անկարա, սակայն շարժումը մերժել է։ Որոշումը կապված է այն բանի հետ, որ շարժումը չի ցանկանում կրկին գրասենյակ բացել Թուրքիայում այն բանից հետո, երբ Անկարան ՀԱՄԱՍ-ից պահանջել է լքել երկիրը հոկտեմբերի 7-ին գործողության մեկնարկից հետո», - հայտնել է աղբյուրը։

Շարժման ղեկավարությունը չի քննարկել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ընտանիքներին Թուրքիա տեղափոխելու հարցը։
«ՀԱՄԱՍ-ի առաջնորդների մի մասը գտնվում է Թուրքիայում, մյուսները մեկնում են մե՛կ Կատար, մե՛կ Թուրքիա։ ՀԱՄԱՍ - ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան պատվիրակության հետ վերադարձել է Կատար՝ Թուրքիայում տեղի ունեցած բանակցություններից հետո, որոնց համար պահանջվել է մոտ երկու շաբաթ», - նշել է աղբյուրը։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Գազայի հատվածում սով է սկսվել. ՄԱԿ-ի ներկայացուցիչ