Հայաստանն ու Օմանը քննարկել են ուղիղ չվերթեր ունենալու հարցը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Օմանի Սուլթանության Քաղաքացիական ավիացիայի իշխանության պատվիրակությանը՝ Օդային տրանսպորտի տնօրեն Սալիմ Համեդ Ալ Հուսեյնի գլխավորությամբ։
Տեղեկությունը հայտնում են ՏԿԵՆ-ից։
Հանդիպմանը ներկա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը նշել է, որ Օմանի Սուլթանությունը տուրիզմի ոլորտում մեծ պոտենցիալ ունեցող երկիր է և Հայաստանի համար համագործակցության խորացումը օգտակար կլինի։
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կնքվելիք երկկողմ համաձայնագրի մանրամասները։