ԵԱՏՄ–ում պետք է ստեղծել միասնական, առանց խոչընդոտների ներքին շուկա. Տոկաև

Կասիմ–Ժոմարտ Տոկաևը նշեց, որ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ 10 տարվա արդյունքներով աճել է 1,7 անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը Մոսկվայում տեղի ունեցող ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ կոչ արեց ԵԱՏՄ-ում ստեղծել միասնական առանց խոչընդոտների ներքին շուկա և վերացնել թաքնված սահմանափակումների պրակտիկան:
Ղազախստանի նախագահը շեշտեց, որ դա հնարավոր է մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցման և միասնական եվրասիական թվային միջանցքի ստեղծման միջոցով։
ԵԱՏՄ–ում էներգակիրների միասնական շուկաների ստեղծումը ձգձգվել է. Փաշինյան
Որպես գործնական միջոց, նա առաջարկեց ներդնել բոլոր ապրանքների ուղեկցող փաստաթղթերի հեռակա ստուգման մեխանիզմ` օգտագործելով QR կոդեր և թվային փաստաթղթերի փոխադարձ ճանաչում։
«Աշխարհաքաղաքական անորոշության պայմաններում հետագա կայուն զարգացման համար մեր միավորումը պետք է դառնա ավելի ճկուն և արդյունավետ։ Համաշխարհային բանկի գնահատականներով` ընթացիկ տասնամյակի առաջին կեսին համաշխարհային համախառն ներքին արդյունքի աճի տեմպերը կարող են ամենացածրը լինել վերջին 30 տարվա ընթացքում: Եթե միջազգային հանրությունը գործուն որոշում չկայացնի, ապա այդ ժամանակահատվածը կարող է պատմության մեջ մտնել որպես բաց թողնված հնարավորությունների տասնամյակ»,– ասել է Տոկաևը։
Տոկաևը նաև նշեց, որ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ 10 տարվա արդյունքներով աճել է 1,7 անգամ (հասնելով 28,5 մլրդ դոլարի), իսկ արտահանումը` ավելի քան 2 անգամ:
ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը նպաստում է Ղազախստանի տնտեսության առաջանցիկ զարգացմանը. միայն 2023 թվականին երկրի ՀՆԱ-ն աճել է 5,1 տոկոսով:
Ներկայում ԵԱՏՄ-ին անդամակցում է հինգ պետություն` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։
Հայաստանն ամենից շատն է օգուտներ ստանում ԵԱՏՄ – ից. Սերգեյ Լավրով