Ալմա Աթայի հռչակագիրը քարտեզ չէ, չունի իրավական հետևանք. Սուրեն Սուրենյանց

Sputnik
Ալմա Աթայի հռչակագիրը քարտեզ չէ, այն չի կարող սահմանազատման հիմք լինել, - այսօր ևս մեկ անգամ կրկնել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Sputnik Արմենիայի մուլդիմեդիոն կենտրոնում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահն ասել է, որ Փաշինյանը փորձում էր իմիտացիա ստեղծել, որ սահմանազատման-սահմանագծման գործընթաց է տեղի ունենում։ Մինչդեռ, եթե սահմանազատման գործընթացում պահպանված չեն երկու կարևոր սկզբունքները, ապա այն չի կարող ծառայել խաղաղության կոնցեպտին։ Այդ երկու բաղադրիչներն են՝ համաձայնեցված քարտեզն ու ամբողջ սահմանագծի հստակեցումը։