Հաղթանակի օրվա միջոցառումները կսկսվեն Անմար կրակի մոտ

Sputnik
Հայաստանում ապրող վետերանները պատրաստվում են իրենց գլխավոր հաղթանակի տոնակատարությանը։ Օրը կսկսեն «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ, կմասնակցեն նաև «Անմահ գնդի» երթին։
Տոնի նախօրեին լույս է տեսել նաև «Վետերան» ամսագիրը։ Մայիսի 9-ի տոնակատարությունների մանրամասները Sputnik Արմենիայի մեդիա կենտրոնում պատմել են Վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանն ու փոխնախագահ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը։