Կառավարությունը դարձյալ փոխում է Հարկային օրենսգիրքը։ Կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկը։ Հիմնավորումն ըստ Նիկոլ Փաշինյանի այն է, որ շրջանառության հարկի համակարգը` արտոնյալ լինելով` խանգարում է տնտեսության աճին։ Գործարարները զսպում են իրենց բիզնեսի աճը՝ սահմանված շեմը չգերազանցելու ու հարկային արտոնությունից չզրկվելու համար։ Նախագիծն արդեն իսկ քննադատել են գործարարներն ու մասնագետները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Քաղաքացի–հարկատու–բիզնես» իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Բադալյանը համոզմունք է հայտնել, որ հարկային նոր կարգավորումից տուժելու է փոքր ու միջին բիզնեսը։