Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, քանի որ իշխանությունը տապալել է իր ֆունկցիաները

Փաշինյանի ասուլիսում հիմնական թեմաներից մեկը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն էր։ Պետության քաղաքական առաջնորդը հոգևոր իշխանությանը քննադատել է քաղաքկանությամբ զբաղվելու համար։
Sputnik
Փաշինյանի խոսքով` եթե որոշ հոգեւորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, դա նշանակում է, որ նրանք խոստովանում են հոգեւոր ռաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը:
«Այլընտրանքային նախագծեր» խմբի հիմնադիր Վահե Հովհաննիսյանի կարծիքով իրականում եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, քանի որ իշխանությունն է ձախողել իր կարևորագույն ֆունկցիաները` երկրի ու քաղաքացիների անվտանգությունից սկսած։