ՎԶԵԲ-ը 2024-ին ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը 4,5%-ից բարձրացրել է մինչև 5%

ՎԶԵԲ
Հայաստանում Ռուսաստանից եկած զգալի աշխատուժ կա, իսկ կառավարությունն իրականացնում է ենթակառուցվածքների կառուցման ծրագրեր և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ինտեգրման նախագծեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 4,5 տոկոսից բարձրացրել է մինչև 5 տոկոս: Բանկի կենտրոնակայանում (Լոնդոնում) կայացած ասուլիսի ժամանակ (Երևանում և մի շարք այլ քաղաքներում տեսակոնֆերանսի ռեժիմով միացմամբ) հայտարարել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն։
«2025 թվականին նույնպես 5% աճ է կանխատեսվում»,– հավելել է նա։
Ռենո-Բասսոյի խոսքով` կանխատեսումներն ավելի մանրամասն կհրապարակվեն բանկի «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» զեկույցի հերթական տարբերակում:
Բանկի փորձագետները նշել են, որ Հայաստանում Ռուսաստանից եկած զգալի քանակությամբ աշխատուժ է մնում, իսկ կառավարությունն իրականացնում է ենթակառուցվածքների կառուցման ծրագրեր և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ինտեգրման նախագծեր (այդ նախագծերը ենթադրում են լրացուցիչ բյուջետային ծախսեր, որոնք խթանում են ապրանքների և ծառայությունների սպառումը):
Նախորդ զեկույցում (2023 թվականի սեպտեմբերին) նշվում էր, որ տնտեսության աճի հիմնական շարժիչ ուժը շարունակում է մնալ ծառայությունների ոլորտը (հաշվի են առնվում նաև տեղեկատվական տեխնոլոգիաները), ինչպես նաև արտահանման և ներմուծման աճը։
Նշվում էր նաև, որ արևմտյան շուկաներից Ռուսաստանի մեկուսացումը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության վրա։
Ովքե՞ր են լինելու առաջին տուժողները. մասնագետը` շրջհարկի դրույքաչափերի բարձրացման մասին