Պատրիարք Կիրիլը Պուտինին նվիրել է Աստվածամոր՝ 17-րդ դարի Վլադիմիրյան սրբապատկերը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է 17-րդ դարի Աստվածամոր Վլադիմիրյան սրբապատկերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են պատրիարքական մամուլի ծառայությունից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում մայիսի 7-ին: Պուտինը պաշտոնը ստանձնելուց հետո ընդունել է Կրեմլի Սոբորնայա հրապարակում նախագահական գնդի շքերթը, այնուհետև գնացել է Ավետման տաճար, որտեղ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը շնորհակալական աղոթք է մատուցել երդմնակալության կապակցությամբ:
Սա Պուտինի քաղաքական կարիերայում երդմնակալության հինգերորդ արարողությունն է, այս պաշտոնը նա կզբաղեցնի մինչև 2030 թվականը: Հիշեցնենք` Ռուսաստանում նախագահական ընտրություններն անցկացվեցին մարտի 15-17-ը, Պուտինին կողմ քվեարկեց ընտրողների 87,28 տոկոսը: