ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե ոստիկանությունը հավաքում է այն ոստիկանների անունները, որոնք պատրաստ են բռնություն գործադրել քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ»,– ասել է նա։
Նարեկ Սարգսյանը հավելել է, որ ուժի կիրառումը ոստիկանությունում բացառված է, քանի դեռ ակցիանները կրում են խաղաղ բնույթ։
Նշենք, որ լրատվական կայքերից մեկը հրապարակմամբ էր հանդես եկել, որում նշված էր, թե տեղեկություններ կան, որ ոստիկանության կենտրոնական ապարատը մարզային բաժանմունքներից ցուցակներ է պահանջել՝ կոնկրետ թիվ և ոստիկանների անուններ, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում աչքի են ընկել բռնարարքներով և չեն խորշում բռնություններ գործադրելուց։