Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

«Մենք քաղաքավարի մարդիկ ենք». Ռյաբկովը՝ Պուտինի երդմնակալությանը հրավիրված հյուրերի մասին

Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահի այսօրվա երդմնակալությանը մոտ 2 600 մարդ է հրավիրված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը էժանագին է անվանել Արևմուտքի ներկայացուցիչների պահվածքը, որոնք հրաժարվել են ներկա գտնվել Պուտինի երդմնակալության արարողությանը:
Դիվանագետի խոսքով՝ ոչ բարեկամական պետությունների ներկայացուցիչներին նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը հրավիրելը յուրօրինակ ազդանշան է Մոսկվայի կողմից: ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Որոշումը հեշտ չէր, բայց մենք բոլոր առումներով քաղաքավարի մարդիկ ենք, հետևում ենք արձանագրությանը, և կարծում եմ, որ ոչ բարեկամական երկրների ներկայացուցիչներին հրավիրելը նույնպես որոշակի ազդանշան է մեր կողմից», - ասել է Ռյաբկովը:
Ռուսական կողմը, նշել է փոխարտգործնախարարը, ի սկզբանե ենթադրում էր, որ ոչ բարեկամական պետությունների որոշ ներկայացուցիչներ չեն գա:
Դիվանագետը նաև ավելացրել է, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի ներկայությունը «չի նախատեսվի այսօրվա արարողությանը»:
Հատկանշական է, որ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ռուսաստանից հեռացել էր դեռ մինչև երդմնակալության հրավերի հարցի լուծումը:
Գերմանական Spiegel պարբերականը նշում է, որ Ռուսաստանի նախագահի երդմնակալությանը արևմտյան պաշտոնյաների ներկայության հարցը պառակտման է հանգեցրել Եվրամիության անդամների միջև:
Պեսկովը հրաժարվել է ասել` ովքեր ներկա կլինեն Պուտինի երդմնակալության արարողությանը
«Այժմ ԵՄ-ում լուրջ տարաձայնություններ են առաջացել այն հարցի շուրջ, թե ինչպես ճիշտ վերաբերվել Ռուսաստանի նախագահի կառավարման հինգերորդ ժամկետի մեկնարկին նվիրված արարողության հրավերներին», - գրում է պարբերականը՝ հղում անելով տեղեկություններին այն մասին, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Հունգարիան ու Սլովակիան, մտադիր են իրենց ներկայացուցիչներին ուղարկել երդմնակալության արարողությանը՝ երկխոսության ուղիները բաց պահելու համար:
Միևնույն ժամանակ, Գերմանիան և ԵՄ այլ երկրներ անտեղի են համարում արարողությանը մասնակցելը, այդ թվում՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա երդմնակալությանը հրավիրված է մոտ 2 600 մարդ: