Կառավարության «ուժային բլոկի» թեկնածությունները կքննարկենք մինչև մայիսի 15-ը. Մատվիենկո

Մատվիենկոյի խոսքով՝ ՌԴ նախագահը չի ձգձգի Դաշնային խորհրդում կառավարության ղեկավարի թեկնածության առաջադրումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. ՌԴ Դաշնության խորհուրդը, հավանաբար, կառավարության «ուժային բլոկի» թեկնածությունները կքննարկի մինչև մայիսի 15-ը: Այս մասին ՌԴ Առաջին ալիքի եթերում հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Կարծում եմ, որ մինչև ամսի 15-ը, իմ զգացողությամբ, ոչ միայն թեկնածությունները կառաջադրվեն, այլև մենք դրանք կդիտարկենք Սահմանադրությանը համապատասխան»,-ասել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավարը:
Մատվիենկոն վստահ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ձգձգի կառավարության ղեկավարի թեկնածության առաջադրումը Պետդումայում և «ուժային բլոկի» նախարարների թեկնածությունների առաջադրումը Դաշնության խորհրդում:
«Մենք պատրաստվել ենք այդ խորհրդակցություններին։ Մենք կանոնակարգ ունենք, որը հստակ սահմանում է այդ ընթացակարգերը։ Ես վստահ եմ, որ նախագահը չի ձգձգի ինչպես նախարարների կաբինետի, այնպես էլ «ուժային» նախարարների ներկայացումը, նա մտածելու ժամանակ ունեցել է»,-ասել է Մատվիենկոն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը կայացե է Կրեմլում մայիսի 7-ին: Պաշտոնը ստանձնելու արարողությունից հետո Պուտինն ընդունել է նախագահական գնդի շքերթը Կրեմլի Սոբորնայա հրապարակում, այնուհետև այցելել է Ավետման տաճար, որտեղ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը շնորհակալական աղոթք է մատուցել երդմնակալության կապակցությամբ:
Վլադիմիր Պուտինի քաղաքական կարիերայում երդմնակալության այս արարողությունը հինգերորդն է, նա երկրի բարձրագույն ընտրական պաշտոնը զբաղեցնի առաջիկա վեց տարվա ընթացքում՝ մինչև 2030 թվականը: Ռուսաստանում նախագահական ընտրություններն անցկացվել են մարտի 15-17-ը, դրանց արդյունքներով գործող նախագահը հավաքել է ձայների 87,28 տոկոսը: