Իրանը ատոմային զենքի ստեղծման չի ձգտում և կշարունակի ՌԴ-ի հետ համագործակցությունը

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Թեհրանը հավատարիմ է խաղաղ ատոմի դիրքորոշմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Իրանական կողմը միջուկային զենքի ստեղծման չի ձգտում, նույնիսկ Իսրայելի հետ ռազմական էսկալացիայի ֆոնին։ Թեհրանը հավատարիմ է խաղաղ ատոմի սկզբունքին և կշարունակի ՌԴ-ի հետ համագործակցությունը ատոմային ոլորտում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։

«Ռուսաստանի հետ մեր համագործակցությունն առանցքային է և կարևոր։ Մեր երկրներն իսկապես բազմաթիվ պատճառներ ունեն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ատոմային ոլորտում լայն համագործակցության համար։ Ռուսաստանի հետ ընդհանուր մեր ատոմակայանը գործում է շուրջ 11 տարի, հիմա մենք կառուցում ենք արդեն 2-րդ և 3-րդ էլեկտրակայանները։ Մեր երկիրը միջուկային զենքի չի ձգտում»,-ասել է Քամալվանդին։

Նա նշել է, որ իրանական կողմը հավատարիմ է խաղաղ ատոմի դիրքորոշմանը։ Իրանը չի պատրաստվում Թել Ավիվի հետ հարաբերությունների սրման հետ կապված վերանայել այդ դիրքորոշումը։
Իրանը պատրաստ է միջուկային տեխնոլոգիաները փոխանցել այլ երկրներին. Մոհամադ Էսլամի
Ապրիլի վերջին Իրանի և Իսրայելի միջև ռազմական էսկալացիայի ֆոնին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Իրանի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման ստորաբաժանումների հրամանատար Ահմադ Հաքթալաբը հայտարարել էր, որ Թեհրանը կարող է վերանայել և խուսափել ավելի վաղ իր հայտարարած միջուկային քաղաքականությունից:
Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Իրանը միջուկային զենք չունի, նրա խոսքով՝ այդ փաստը հաստատում է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ):