ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին այսօր կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը, տեղական ժամանակով 12:20-ի սահմաններում Բատկենի մարզի Լեյլեկսկի շրջանի Ակ-Բոսոյ գյուղի մոտակայքում Ղրղզստանի սահմանապահ ջոկատը նկատել է Տաջիկստանի քաղաքացիների, որոնք անասունների են արածեցրել Ղրղզստանի տարածքում՝ պետական սահմանի գծից 250-300 մետր հեռավորության վրա:
«Տաջիկստանի քաղաքացիներն անտեսել են Ղրղզստանի տարածքը լքելու պահանջները, ավելին՝ սկսել են քարեր նետել զինծառայողների ուղղությամբ։ Հովիվներից մեկը 2-3 կրակոց է արձակել Ղրղզստանի սահմանապահ ջոկատի ուղղությամբ»,-ասված է սահմանապահ ծառայության հաղորդագրությունում։
Որպեսզի իրավիճակը չսրվի, Ղրղզստանի Հանրապետության սահմանապահները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ, ինչից հետո հովիվները փախել են Տաջիկստանի տարածք:
Սահմանապահ գերատեսչությունից հստակեցրել են, որ առաջիկայում կողմերի սահմանապահ ներկայացուցիչների հանդիպում կլինի: Այժմ ղրղզա-տաջիկական հատվածում իրավիճակը կայուն է։