Երևանի Դեղատան փողոցի տներից մեկում հրդեհ էր բռնկվել. կնոջ դի է հայտնաբերվել

Երևանի Դեղատան փողոցի տներից մեկում հրդեհ էր բռնկվել
Ըստ նախնական տվյալների` հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տան տանիքում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 7-ին, ահազանգը ստացվել է ժամը 05։52-ին։
«Ըստ նախնական տվյալների` հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է 09։01-ին»,– ասված է հաղորդագրությունում։
Երևանի Դեղատան փողոցի տներից մեկում հրդեհ էր բռնկվել
Shamshyan.com–ն էլ հայտնել է, որ հրդեհը մարելուց հետո 2-րդ հարկի սենյակներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի։