ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Բելառուսում սկսվել է ոչ ռազմավարական միջուկային զենք կրող միջոցների անսպասելի ստուգում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
«Բելառուսի Հանրապետության նախագահի կարգադրության համաձայն՝ զինված ուժերում իրականացվում է ոչ ռազմավարական միջուկային զենք կրող միջոցների հանկարծամի ստուգում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Երկրի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը պարզաբանել է, որ ըստ նշանակության խնդիրների կատարման պատրաստության են բերվում «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի դիվիզիոնը և Սու-25 ինքնաթիռների էսկադրիլիան:
Ստուգումն իրականացվելու է գլխավոր հրամանատարի կողմից սահմանված խիստ ժամանակացույցի համաձայն: Կստուգվի միջոցառումների ողջ համալիրը` ծրագրումից մինչև մարտավարական միջուկային զինամթերքով հարվածների նախապատրաստում և կիրառում։