Նախկին ՄԻՊ-ի խոսքով՝ Տավուշի մարզում սկսված սահմանազատման գործընթացն անօրինական է և չի համապատասխանում միջազգային համակարգի պահանջներին։
«Այն իրականացվում է քաղաքացիների իրավունքների, անվտանգության համակարգի խախտմամբ և հակասում է հայ ժողովրդի շահերին»,-համզոված է Թաթոյանը։
Անդրադառնալով իշխանությունների կողմից եկեղեցու հասցեին հնչող քննադատություններին, Թաթոյանն ընդգծել է, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ վտանգավոր գործընթաց է սկսվել։
«Մենք տեսանք, թե ինչպես են խորհրդարանում իշխող թիմի ներկայացուցիչները և նրանց կողմնակիցները բացահայտ ոտնձգություններ կատարում եկեղեցու և մասնավորապես Բագրատ արքեպիսկոպոսի նկատմամբ»,-նշել է մարդու իրավունքների նախկին պաշտպանը։