ՌԴ-ի հետ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, որոնց մի մասը բարձրաձայնվել են․Փաշինյան

Sputnik
Փաշինյանը ասուլիսում հայտնել է, որ վաղը մեկնում է Մոսկվա` նախագահելու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որից հետո երկկողմ հանդիպում կունենամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ԵԱՏՄ-ն այս տարի նշում է կազմավորման 10-ամյակը։
«Ռուսաստանի հետ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, որոնց մի մասը բարձրաձայնվել են։ Մենք այն կարծիքին ենք, որ այդ հարցերը բարձրաձայնվում են Հայաստան–Ռուսաստան բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսները հանելու համար»,-նշել է Փաշինյանը։