Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում․Փաշինյան

Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողների հարցերին պատասխանելուց առաջ ներկայացրել է, իր բնորոշմամբ, իրական Հայաստանի տեսլականը, որն ուղեկցվել է Արագած լեռան պատկերով։
Փաշինյանը անդրադարձել է նաև իր պատկերացրած տարածաշրջանային միջավայրին, նշել, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ։
«Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիության խորացում ու զարգացում, Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում, տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրում, տնտեսական կապերի հաստատում, խորացում, զարգացում»,-տարածաշրջանային միջավայրի մասին խոսելիս մանրամասնել է Փաշինյանը։