Նախապես ձեռքբերված պայմանավորածությունների համաձայն` Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում, երեկ տեղեկացրեց Միրզոյանի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Ապրիլի 15-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ Աստանան պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի հարցում ու հարթակ տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։
Պաշտոնական այցով Բուդապեշտում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ ճեպազրույցում հայտարարել է, որ զգուշավոր լավատեսություն է տեսնում Բայրամովի հետ հանդիպմանը։
«Մենք հավատում ենք, որ Ալմա-Աթայի բանակցությունների ընթացքում հնարավորություն կլինի Ադրբեջանի հետ քննարկել մեր պարտավորությունները և դրանք գրավոր ամրագրել»,-նշել է Արարատ Միրզոյանը։
Նիդերլանդներում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում թերահավատություն է հայտնել, որ բանակցությունները ինչ-որ արդյունք կտան։
«Հերթական հանդիպումն է լինելու, ձև անելով` իբր բանակցում են»,-ասել է Աղաջանյանը։