ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ցանկանում են երկու երկրներում դեսպանություններ բացել։
«Մենք եկել ենք եզրակացության, որ փոխադարձությամբ պետք է դեսպանատներ բացենք մեր երկրներում։ Այս պահի դրությամբ մենք ունեինք հյուպատոսարաններ, սակայն անցած մեկուկես տարվա ընթացքում մեր ունեցած լավ տնտեսական կապերի շնորհիվ կարծում ենք, որ արդեն ժամանակն է նաև դեսպանատներ բացելու միմյանց երկրներում»,– հայտարարեց Սիյարտոն։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Հունգարիայում է։
Նշենք նաև, որ 2023 թ. մայիսին Երևանի և Բուդապեշտի միջև վերկանգնվեցին դիվանագիտական շփումները։ Դրանք սառեցվել էին 2012 թ., երբ հունգարական կողմը Բաքվին արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող Ռամիլ Սաֆարովին։