Ուժեղ քամին Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում վնասել է տանիքներ, կոտրել ծառեր

Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ուժեղ քամին Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում վնասվել է տանիքներ ու կոտրել ծառեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

«Մայիսի 5-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր և կոտրվել են ծառեր»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Ուժեղ քամու հետևանքները Երևանում
Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ։
Ուժեղ քամու հետևանքները Երևանում