ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի դրոնները Բելգորոդի մարզի Բորիսովսկի շրջանում հարձակվել են «Ագրո-Բելոգորյե» ընկերության աշխատակիցների տեղափոխող երկու ավտոմեքենայի վրա։ Վեցը զոհվել են, ավելի քան 30-ը՝ տուժել։ Տեղեկությունը հայտնել է շրջանի ղեկավար Վլադիմիր Պերևերզևը ՌԴ կառավարության նիստում։
«Այսօր ԱԹՍ–ների հարձակման են ենթարկվել մեր խոզաբուծական «Ագրո-Բելգորիե» ընկերությունների խմբի աշխատակիցներին տեղափոխող երկու ավտոմեքենա, 33 մարդ տուժել է։ Ցավոք, 6-ը զոհվել են», - ասել է Պերևերզևը։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, հարձակվում են ՌԴ սահմանամերձ շրջանների, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանների վրա: