ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է բացահայտել, թե ինչ օտարերկրյա հյուրեր կմասնակցեն Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա ասել է, որ մանրամասները պետք է հայտնի իր գործընկեր, արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովին, որը հատուկ ճեպազրույց կանցկացնի:
«Առաջ չեմ ընկնի։ Մենք պայմանավորվել ենք, որ իմ գործընկեր Ուշակովը ճեպազրույց կտա լրագրողների համար, և նա կպատմի այդ մասին։ Այդ պատճառով չէի ցանկանա առաջ ընկնել», - ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։
Դաշնության խորհրդի կանոնակարգի հանձնաժողովի ղեկավար Վյաչեսլավ Տիմչենկոն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին: Մարտին Ռուսաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնցում հաղթանակ տարավ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: