Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցի

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը և ճիշտ կլինի մասնակցել ԵԱՏՄ նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը նախատեսված է վաղը` մայիսի 7-ին։
Պուտինը և Փաշինյանը կկարողանան անձամբ քննարկել ՌԴ սահմանապահների հեռանալու հարցը․ Պեսկով
Անդրադառնալով ԵԱՏՄ նիստին Հայաստանի մասնակցությանը` Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը և ճիշտ կլինի մասնակցելը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեռ որոշում չունի և չի կարող ասել` կմասնակցի՞ ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը, թե՞ ոչ։
Նա ընդգծել էր, որ ինչպես բոլոր բոլոր որոշումները դա էլ կապված է բազմաթիվ հանգամանքների հետ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի ընտրությունների հիմնական քվեարկությունը տևել է երեք օր՝ մարտի 15–ին, 16–ին և 17–ին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին ՌԴ ԿԸՀ–ի կողմից գրանցված չորս թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: Պուտինը հաղթել է՝ ստանալով քվեների 87,3 տոկոսը։
Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ–ն մեծ ու համերաշխ ընտանիք է. Պուտինի ուղերձը