Խաղաղ օվկիանոսի «Հրե օղակը». Ինդոնեզիայում Ռուանգ հրաբխի ժայթքման հետևանքները

«Հրե օղակում» է գտնվում մոլորակի հայտնի հրաբուխների գրեթե 90 տոկոսը։
Sputnik
Ինդոնեզիայում արթնացել է Ռուանգ հրաբուխը Հյուսիսային Սուլավեսի նահանգի համանուն կղզում:
Ժայթքման հետևանքով վնասվել է ավելի քան 500 շենք, այդ թվում՝ երկու եկեղեցի և 1 դպրոց։
Երկրի իշխանություններն այդ նահանգից տարհանել են ավելի քան 11 հազար մարդու։ Տարհանմանը օգնել են կամավորները, որոնք տարերքից փրկել են ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներին։
Ինդոնեզիան այսպես կոչված խաղաղօվկիանոսյան «Հրե օղակի» մեջ է, որտեղ գտնվում է մոլորակի մոտ 1,5 հազար հայտնի հրաբուխների գրեթե 90 տոկոսը:
Բոցավառ կրակ և լավայի հոսքեր Իսլանդիայում. արթնացած հրաբխի տպավորիչ կադրերը
Իսլանդիայում երկրաշարժից հետո հրաբուխ է ժայթքել․ տեսանյութ