ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Իտալիայի արտաքին գործերի նախարար, երկրի փոխվարչապետ Անտոնիո Տայանին դեմ է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի և առանձին Հռոմի կողմից ռազմական միջամտությանը: Այս մասին նա հայտարարել է Իտալիայի մայրաքաղաքում կայացած ասուլիսի ժամանակ։
«Ես դեմ եմ Ուկրաինայում Իտալիայի և ՆԱՏՕ-ի կողմից ռազմական միջամտությանը։ Այլ բան է, եթե հարձակում լինի մասնակից երկրներից մեկի վրա, այդ ժամանակ ուժի մեջ կմտնի կանոնադրությունը։ Այսօրվա դրությամբ այդ մասին որևէ վկայություն չկա», - ասել է Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։