Ինդոնեզիայի նորընտիր ղեկավարը մտադիր է «նախագահների ակումբ» ստեղծել. ԶԼՄ

Պրաբովո Սուբիանտո
Պրաբովո Սուբիանտոն հուսով է, որ կկարողանա ամրապնդել իր նախորդների հետ բարեկամությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ինդոնեզիայի նորընտիր նախագահ, պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն առաջարկել է «նախագահների ակումբ» ստեղծել, որտեղ կլինի ինքը և իր նախորդները։ Տեղեկությունը հայտնում է ինդոնեզական «Jakarta Globe»–ը։
«Ինչպես հուշում է անվանումը, այս ակումբը պարբերաբար կհավաքի նախկին նախագահներին, այդ թվում` նախագահ Ջոկո Վիդոդոյին, ռազմավարական պետական հարցերի շուրջ Սուբիանտոյի հետ բանակցությունների համար»,-հայտնում է լրատվամիջոցը` հղում անելով Սուբիանտոյի ներկայացուցիչ Դանիլ Աժար Սիմանջունտակին։
Նշվում է, որ ընտրված նախագահը հույս ունի «ամրապնդել բարեկամությունն» իր նախորդների հետ` օրինակ ծառայելով այլ երկրների ղեկավարների համար:
Ավելի վաղ Ինդոնեզիայի գլխավոր ընտրական հանձնաժողովը երկրի գործող պաշտպանության նախարար 72-ամյա Պրաբովո Սուբիանտոյին պաշտոնապես հայտարարել էր Ինդոնեզիայի հաջորդ նախագահ ՝ մերժելով պարտված թեկնածուների կողմից ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ հայցերը: