ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հարավային Աֆրիկայի հարավ-արևմուտքում գտնվող Ջորջ քաղաքում կառուցվող տունը փլուզվել է, կան տուժածներ: Տեղեկությունը հայտնում է տեղական «News24» հեռուստաալիքը։
«Դեպքը տեղի է ունեցել Ջորջ քաղաքի Վիկտորյա փողոցում․․․ Ենթադրվում է, որ մոտ 59 մարդ է մնացել փլատակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հինգհարկանի շենքը փլուզվել է այն պահին, երբ ներսում բանվորներ են եղել։ Փլուզման պատճառը չի նշվում։
Փրկարարական ջոկատները փորձում են փլատակներից դուրս բերել տուժածներին, տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներն ու շտապօգնության բրիգադները: