Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» ապրիլի լավագույն ֆուտբոլիստն է

«Նիժնի Նովգորոդի» նախկին ֆուտբոլիստը հունվարից խաղում է «Ֆերենցվարոշի» կազմում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի անդամ, 22-ամյա հարձակվող Էդգար Սևիկյանը, որն ավելի վաղ խաղում էր «Նիժնի Նովգորոդում», ճանաչվել է հունգարական «Ֆերենցվարոշի» ապրիլի լավագույն ֆուտբոլիստ։ Տեղեկությունը հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Անցած ամիս ֆուտբոլիստը մասնակցել է 7 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: Ապրիլի 20-ին «Ֆերենցվարոշը» ժամանակից շուտ դարձավ Հունգարիայի չեմպիոն: Ակումբը նաև դուրս է եկել երկրի Գավաթի եզրափակիչ։
Սևիկյանը խաղում է «Ֆերենցվարոշի» կազմում հունվարից: Մրցաշրջանի առաջին կեսը հարձակվողն անցկացրել է «Նիժնի Նովգորոդում»։ Ընթացիկ մրցաշրջանում նա հունգարական ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման։
2021-2023 թվականներին «Ֆերենցվարոշը» գլխավորել է Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը: