ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ԱՊՀ երկրների մշտական ներկայացուցիչները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարները Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի տոնակատարության նախօրեին ծաղիկներ են դրել Մինսկի Հաղթանակի զբոսայգու բարեկամության ծառուղում:
ԱՊՀ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Լեոնիդ Անֆիմովը խորհրդանշական է համարել, որ բարեկամության ծառուղին հիմնվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, որն իր վրա է վերցրել ֆաշիստական օկուպացիայի առաջին ամենասարսափելի հարվածը։
«Դա Խորհրդային Միության բոլոր եղբայրական ժողովուրդների ընդհանուր հաղթանակն էր։ Տառապանքով ձեռք բերված հաղթանակ, որի զոհասեղանին դրվեց խորհրդային մարդկանց 7 միլիոն կյանք: Մենք երբեք չենք մոռանա խորհրդային ժողովրդի այդ անմահ, աննախադեպ սխրանքը, որը դրվեց այդ հաղթանակի հիմքում»,-հայտարարել է Անֆիմովը։
ԱՊՀ–ի կանոնադրական և այլ մարմիններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Անդրեյ Գրոզովը նշել է, որ ԱՊՀ պետություններում երբեք հաղթանակը չեն բաժանել սեփականի և ուրիշի, միշտ միասնական են եղել պատմությունը վերաշարադրելու փորձերը անթույլատրելի համարելու հարցում: