«Զգուշավոր լավատեսություն կա». Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանն ընդառաջ

Sputnik
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Բուդապեշտում հայտարարեց, որ մայիսի 10-ին Ալմաթի է մեկնելու զգուշավոր լավատեսությամբ։ Նրա խոսքով՝ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններում ներգրավված է «անկեղծորեն, կառուցողաբար և բարի կամքով»։
Երկու երկրների ղեկավարներն են բազմաթիվ հանդիպումներ ունեցել և համաձայնության են եկել մի քանի առանցքային հարցերի շուրջ, որոնցից ամենակարևորն ըստ Միրզոյանի այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար վերահաստատում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։