Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում. ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ Վարդապետյանին

Sputnik
Ազգային Ժողովում գլխավոր դատախազի անցած տարվա գործունեության հաշվետվության ժամանակ Հայաստան խմբակցության պատգամավորն անդրադարձել է մերօրյա իրդարձություններին։
Արծվիկ Մինասյանն Աննա Վարդապետյանի ուշադրությունը հրավիրել է եկեղեցու նկատմամբ ատելության խոսքի տարածմանը։ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը, որով իշխանությունը բազմաթիվ քրեական գործեր է հարուցել ընդդիմադիրների նկատմամբ, եկեղեցու հասցեին ատելության կամ անհանդուրժողականության հրապարակային խոսքի համար, որևէ վարույթ չի նախաձեռնել։