Խողովակի մեջ մտցված Գետառը մի օր կարող է դուրս գալ դրանից. Վիկտոր Մնացականյան

Sputnik
Երևանում անձրևը վերջին օրերին ավերածություններ է գործել։ Կենտրոնում, Էրեբունիում, Շենգավիթում, Դավթաշենում և Նոր Նորքում փլուզումներ են եղել, արգելափակվել է տրանսպորը, շենքերն ու գրասենյակները հեղեղվել են։
Երևանում խնդիրը նոր չէ. քաղաքաքի իշխանությունը բացատրում է հեղեղատար համակարգի հին ու խցանված լինելով։ Ջրահեռացման պատասխանատուն Վեոլիա ջուրն է, որը պետք է պարբերաբար մաքրի հեղեղատարները, բայց չի անում։
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը խնդիրը համակարգային է համարում և ավելի մեծ աղետի մտավախություն ունի։