Քաղաքապետարանի ամենշաբաթյա խորհրդակցության գլխավոր թեման ամեն անձրևից հետո երևանյան կոլապսն է։ Պատճառը քաղաքի հեղեղատար համակարգն է։ Կան հատվածներ, որտեղ այն չկա, իսկ որտեղ կա` ժամանակին և լիարժեք չի մաքրվում։
Պատասխանատուն Վեոլիա ջուրն է, որին էլ բաժին հասավ քննադատության հիմնական բաժինը։ Տիգրան Ավինյանի խոսքով` մեղավորներ փնտրելն էլ այլևս կարևոր չէ. կառավարության և «Վեոլա ջրի» ներկայացուցիչների հետ պետք է հանգուցալուծման գալ: